Բացել լրահոսը Փակել լրահոսը
69007443_1268393756675594_8536675404096733184_n
A A
Մարզեր

Տավուշի մարզպետը հանդիպում է Արճիսի բնակիչների հետ (տեսանյութ)

Տավուշի մարզի Արճիս գյուղի բնակիչներն առավոտյան 8։30-ից փակել են Տավուշի մարզի մայրուղու գլխավոր հատվածը։

«Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն մայրուղու Արճիսի հատվածն ենք փակել»,- «Ա1+»-ի հետ զրույցում մանրամասնեց Արճիսի բնակիչ Արփինե Սարենց Միկիչյանը։ 

Նա ասաց, որ իրենց պահանջն ընդհանուր ջրի խնդրի լուծումն է։ «Մենք ցանկանում ենք այս հարցը դնել կառավարության առաջիկա նիստին»,- նշեց նա։

Միկիչյանի խոսքով՝ երկու ամիս առաջ էլ էին այս նույն խնդրով ճանապարհը փակել․ «Ասեցին՝ երեք ամսվա ընթացքում լուծում կտրվի, բայց երկու ամիս է անցել, ու դեռ արդյունք չունենք, աղբյուրները ցամաքած են»։

Նա նաև հավելեց, որ չափագրումներ, հաշվարկներ կատարվել են պատկան մարմինների կողմից, սակայն գործնական քայլեր, ըստ նրա, չեն կատարվել։

Այժմ արճիսցիներին հանդիպում է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։  

Արփինե Սարենց Միկիչյանն իր ֆեյսբուքյան էջում Հայկ Չոբանյանի հետ հանդիպումից տեսանյութ է հրապարակել։

«Բոլորդ էլ հասկանում եք՝ 100 միլիոն դրամի ծրագիրը ոչ երեք օրվա ծրագիր է, ոչ էլ երեք շաբաթվա»։ Մարզպետն ասում է, որ համայնքապետի և ավագու հետ այլ լուծումներ կգտնեն՝ մինչև խնդրի ֆունդամենտալ լուծումը։ «Կառավարությունը հակված է ֆունդամենտալ լուծումների»,- ընդգծում է Չոբանյանը։

Նա նաև հավելեց՝ քանի որ Արճիսի համայնքապետարանը չի կարողացել լուծել այս խնդիրը, ինքը կլուծի ջրի հարցը։ Բնակիչներից մեկն արձագանքեց՝ ասելով, որ եթե չլուծվի, նորից ճանապարհը փակելու են։