«Արճիսում խմելու ջրի խնդիրը օրհասական է»․ բնակիչները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՖեյսբուքյան օգտատեր Գարիկ Միսկարյանը Ֆեյսբուքի էջում մի շարք լուսանկարներ եւ տեսանյութ է հրապարակել եւ տեղեկացրել, որ Արճիս համայնքի բնակիչները փակել են Ալավերդի-Բագրատաշեն մայրուղու Արճիս գյուղի հատվածը։
«Փակվել է Ալավերդի-Բագրատաշեն մայրուղու Արճիս գյուղի հատվածը։
Այս կերպ գյուղացիները փորձում են լսելի դարձնել գյուղի` խմելու ջրի օրհասական խնդիրը։
Հրավիրում եմ պատկան մարմինների, լրատվականների ուշադրությունը։
Շնորհակալություն, արժանապատիվ պայմաններ, սեր և հանդուրժողականություն»։
«Միջպետական ճանապարհը շարունակում է մնալ փակ!!!
Գյուղացիները հստակ ձևակերպել են պահանջները`
1. Կառավարության առաջիկա նիստին հաստատել գյուղի ջրամատակարարման ծրագիրը։
2.Հնարավորության դեպքում մինչև ծրագրի իրականացումը ապահովել ժամանակավոր լուծում, կենսական նշանակություն ունեցող խնդիրը հաղթահարելու համար»։