Բացել լրահոսը Փակել լրահոսը
49069_b
A A
Պաշտոնական

Ավտովթար ՌԴ Կրասնոդարի երկրամասում. զոհերն ու տուժածները ՀՀ քաղաքացիներ են

Օգոստոսի 23-ին, ժամը 22:28-ին ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ-ից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ տեղական ժամանակով ժամը 18։21-ին Կրասնոդարի երկրամասի դաշնային Ռ-217 ավտոճանապարհին՝ Զավետնի ավանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Այդ մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Բախվել են «Opel Zafira» և «Nissan Qashqai» մակնիշների ավտոմեքենաները:

ՃՏՊ-ի հետևանքով մահացել է 4 հոգի (3-ը՝ ՀՀ քաղաքացի. Վաղինակ Ն., ծնված 1984 թ․, Աննա Ա., ծնված 1988 թ․ և Մարգո Հ., ծնված 1938 թ․) և տուժել՝ 5-ը (1-ը՝ ՀՀ քաղաքացի)։

Տուժած ՀՀ քաղաքացի Գայանե Դ.-ն (ծնված 2013 թ․) տեղափոխվել է ՌԴ Արմավիր քաղաքի ԲԿ։