Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan 24.08..
A A
Սպորտ

«Սինկֆիլդի գավաթ». Լեւոն Արոնյանը շարունակում է բաժանել վերջին տեղերը (տեսանյութ)

Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի «Սինկֆիլդի գավաթի» խաղարկությունում կայացան 6-րդ տուրի պարտիաները:

Մեր շախմատիստ Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ: Մնացած հինգ պարտիաներում նույնպես չորոշվեցին հաղթողները: 

Այդպիսով, վեց տուրից հետո մրցաշարային աղյուսակը 3,5 միավորով գլխավորում են ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, չինացի Դին Լիժենը եւ հնդիկ Վիշվանաթան Անանդը: Նրանց հաջրոդում են 6 շախմատիստ, որոնք ունեն 3-ական միավոր: Լեւոն Արոնյանը վաստակել է 2,5 միավոր եւ առայժմ շարունակում է բաժանել 10-12-րդ տեղերը:

Այսօր տեղի կունենան 7-րդ տուրի պարտիաները: Մեր շախմատիստը սպիտակ խաղաքարերով կմրցի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ, ով նույնպես 2,5 միավոր ունի: