Բացել լրահոսը Փակել լրահոսը
vaxarshak
A A
Պաշտոնական

ՀՀ նախագահի հրամանագրով Վաղարշակ Հարությունյանին վերադարձվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը  հրամանագիր է ստորագրել, որով ուժը կորցրած է ճանաչել Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու հրամանագիրը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի.

Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահի 2002 թվականի հուլիսի 22-ի «Վ. Վ. Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու մասին» ՆՀ-1135-Ա հրամանագիրը»,-ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով զրկվել էր գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի ՆՀ-1135-Ա ՀՐԱՄԱՆԱԳԻՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի.
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի հուլիսի 22-ի «Վ. Վ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ զինվորական կոչումից զրկելու մասին» ՆՀ-1135-Ա հրամանագիրը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

2019թ. օգոստոսի 23
Երևան
ՆՀ-172-Ա