Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լուցկի-900x400
A A
Պաշտոնական

Վանաձորում անհայտ անձինք այրել են չոր խոտածածկույթը

Հրդեհ Վանաձոր քաղաքում. տուժածներ չկան

 

Օգոստոսի 23-ին, ժամը 19:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի նախկին կահույքի ֆաբրիկայի մոտակայքում անհայտ անձանց կողմից այրվում է չոր խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Գործարանային փողոցում՝ նախկին աղբի տեսակավորման արտադրամասի հարակից տարածքում, այրվում է խոտածածկ տարածք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:18-ին, մարվել՝ 20:20-ին: Այրվել է մոտ 1000 քմ չոր խոտածածկույթ:

Ահազանգը փոխանցվել է ոստիկանությանը: