Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0812
A A
Քաղաքականություն

Հայաստանի եվրոպական կուսակցությունն առաջարկում է չեղարկել Լենին-Աթաթուրք պայմանագիրը (տեսանյութ)

Հայաստանի եվրոպական կուսակցության նախաձեռնությամբ տեղի է ունենում «Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի 80-ամյակը. ինչո՞ւ է այն կարևոր Հայաստանի համար» խորագրով գիտաժողովը։

Գիտաժողովի մասնակցում են Էստոնիայի պատվավոր հյուպատոս Ավետիք Ղուկասյանը, Լիտվայի պատվավոր հյուպատոս Լևոն Սաղաթելյանը, քաղաքագետ, քաղաքական գործիչ Արա Պապոյանը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, ԱԻՄ փոխնախագահ Գագիկ Սարուխանյանը, Եվրոպական կուսակցության անդամ, երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը և այլք։ 

Իր ելույթում Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն, անդրադառնալով կնքված պակտին, նշեց, որ դրանով նացիստական Գերմանիան և բոլշևիկյան Ռուսաստանը համաձայնության էին եկել Լեհաստանի ու Բալթյան երեք երկրների՝  Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի բաժանման ու զավթման հարցում։ 

Ըստ Խզմալյանի՝ Մոլոտով-Ռիբենտրոպ պայմանագիրը, որը հետագայում չեղարկվեց և վերականգնվեց վերոնշյալ պետությունների  տարածքային սահմանները, կարող է նախադեպային լինել 1921 թվականի մարտի 26-ին Լենին-Աթաթուրք պայմանագրի չեղարկման համար, որից հետո և Հայաստանի առաջարկությամբ Ռուսաստանի հետ կկնքվի միջազգային իրավունքին համապատասխան պայմանագիր։ 

Դրանով, ըստ կուսակցության նախագահի, կիրականացվի Հայաստանի քաղաքական, տնտեսական և իրավական ապագաղութացումը։ Նրա համոզմամբ՝ այսպիսի հնարավոր թյուն ունի ներկայիս կառավարությունը։

Լիտվայի դեսպանատան երկրորդ քարտուղար Էվալդաս Գալվանաուսկասը շնորհակալ թյուն հայտնեց, որ Հայաստանում հիշում և անդրադառնում են Մոլոտով-Ռիբենտրոպ պակտին։ 

Նրա խոսքով՝ այդ պակտը թանկ արժեցավ Լեհաստանի և Բալթյան երկրների վրա։