Բացել լրահոսը Փակել լրահոսը
f5d5e98cd073eb_5d5e98cd07433.thumb
A A
Պաշտոնական

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնում տեղի է ունեցել քաղաքացիական պաշտպանության միջոցառում

Օգոստոսի 22-ին ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության մասնագետների խումբն այցելել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմին, որտեղ անցկացվել է «ՔՊ ղեկավար կազմի կողմից ՔՊ համակարգի պատրաստականության բերման միջոցառումների իրականացումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն:

Միջոցառման նպատակն էր բարձրացնել արձագանքող ուժերի պատրաստվածությունն իրենց առջև դրված խնդիրների կատարման ուղղությամբ, ինչպես նաև ստուգել Քաղաքացիական պաշտպանության շտաբերի, տարահանման հանձնաժողովի, կազմավորումների պատրաստականության աստիճանը և պլանի իրատեսության գնահատումը:

Ուսումնավարժության ընթացքում քննարկվել են ՔՊ կազմավորումների` գույքով և սարքավորումներով հագեցման, պաշտոնատար անձանց փոխարինելիության, գաղտնի փաստաթղթերի մշակման և գաղտնիության ռեժիմի պահպանման հետ կապված հիմնահարցերը:

Միջոցառման ընթացքում դիտարկվել են նաև տնտեսվարողների կողմից շուկայահանված ոչ պարենային արտադրանքի պահպանման նկատմամբ պետական վերահսկողության, անվտանգության և չափումների միասնականության ապահովման հետ առնչվող խնդիրները, ստուգումների իրականացման ընթացակարգային հարցերը: