Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan 21,08,
A A
Սպորտ

«Սինկֆիլդի գավաթ». Ֆաբիանո Կարուանան հաղթեց Լեւոն Արոնյանին

Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի «Սինկֆիլդի գավաթ»-ի խաղարկությունում կայացան 4-րդ տուրի պարտիաները:

 

Լեւոն Արոնյանը սև խաղաքարերով հանդիպեց աշխարհի փոխչեմպիոն Ֆաբիանո Կարուանայի հետ: Մեր շախմատիստը վերջնախաղում հայտնվելով ցայտնոտում, 46-րդ քայլին կոպիտ սխալ թույլ տվեց: Ամերիկացի գրոսմայստերը շուտով խաղային առավելությունը վերածեց նյութականի եւ վստահ հաղթանակ տարավ:

Մնացած 5 պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Այդպիսով, Ֆաբիանո Կարուանան ու հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անադը 2,5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Ութ շախմատիստ ունեն 2-ական միավոր, իսկ Լեւոն Արոնյանն ու Յան Նեպոմնյաշչին՝ 1,5-ական:

Այսօր տեղի կունենան 5-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի հետ: