Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Սեյրան Սարոյանը՝ Սուրիկ Խաչատրյանի առողջական վիճակի եւ Սերժ Սարգսյանին ձերբակալելու խոսակցությունների մասին

Այսօր Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանը հրատապ ասուլիս էր հրավիրել՝ պարզաբանումներ ներկայացնելու օգոստոսի 18-ին իր տանը ոստիկանության կողմից հատուկ գործողություններ կատարելու վերաբերյալ։

Սեյրան Սարոյանը ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև նոր իշխանության գործելաոճին։ Նա ընդգծեց, որ շատ կցանկանար, որպեսզի Նիկոլ Փաշինյանը արտաքին քաղաքականության հարցում Սերժ Սարգսյանի նման քաղաքականությունը վարեր։

Նախկին պատգամավորը անդրադարձավ նաև այն տեղեկություններին, թե հնարավոր է Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին ձերբակալեն։ Սեյրան Սարոյանը չի հավատում այդ տեղեկություններին։ «Չեմ հավատում, որ նման բան կլինի, դժվար տենց բան լինի, որովհետև մի հոգու բռնել ենք, ինչ ասեցինք, որ երկրորդին բռնենք, սուտի շուխուռ է»,- ասաց նա։

Սեյրան Սարոյանը անդրադարձավ նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առողջական վիճակին։ Նա նշեց, որ վերջինը կոմայի մեջ է:

«Սուրիկ Խաչատրյանը Եվրոպայում է` Փարիզում, շատ ծանր սրտի վիրահատություն է տարել և շատ վատ վիճակում է: Մինչև այժմ կոմայից դուրս չի եկել»,- ասաց Սարոյանը: