Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Դատարան է ներկայացել Մանվել Գրիգորյանին բուժած բժիշկը՝ որպես փորձագետ ներգրավվելու համար (տեսանյութ)

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում շարունակվեց ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։

Գրիգորյանը այսօրվա նիստին դարձյալ ներկա չէր։ Դատավորը տեղեկացրեց, որ Նաիրի ԲԿ-ից դատարան է ստացվել տեղեկանք, որ Մանվել Գրիգորյանն ի վիճակի չի մասնակցել նիստին՝ առողջական վիճակից ելնելով։

Դատական նիստին ներկայացել է պաշտպանական կողմի հրավիրած, արտերկրից ժամանած փորձագետ Նորբերտ Ավետյանը։

Նա ուռուցքաբան է եւ բնակվում է ֆրանսիայում։

Նա նշեց, որ Մանվել Գրիգորյանը ճառագայթում եւ քիմիաթերապիա է ստացել։

Դատավորը Նորբերտ Ավետյանին տեղեկացրեց, թե ինչ իրավունքներ ունի դատարանին որպես փորձագետ ներկայացած մարդը։

Դատախազը հարցեր հղեց բժշկին։ Նա հարցրեց, թե ի՞նչ հարաբերությունների մեջ է Գրիգորյանի հետ եւ արդյոք բուժման համար նրանից գումար վերցրե՞լ է, թե՞ ոչ, ի՞նչ հիմունքներով է բուժել։

Ի պատասխան՝ Ավետյանն ասաց, որ քսան տարի բուժել է նրա դստերը, Գրիգորյանի հետ ունի մտերիմ հարաբերություններ։ Իսկ գումար նա չի վերցրել, բուժման համար հիվանդանոցն է գումար վերցրել։

Դատախազ Հայկ Պետրոսյանը տասը րոպե ժամանակ խնդրեց՝ փորձագետին բացարկ հայտնելու համար։ Նիստն ընդմիջվեց տասը րոպեով։

«Կարծում եմ, որ որպես փորձագետ պետք ներգրավվի գործով չշահագրգռված մարդը։ Իմ կարծիքով՝ Նորբերտ Ավետյանը ունի նշված շահագրգռվածությունը եւ ընտանիքի հետ ունի մտերիմ հարաբերություններ»,- ասաց դատախազը։

Մանվել Գրիգորյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանը դատախազի ներկայացրած բացարկը համարում է անհիմն։

Դատավորը, քննարկելով փորձագետին բացարկ հայտնելու դատախազի միջնորդությունը, հղում կատարելով օրենսգրքի համապատասխան հոդվածին, ասաց, որ դատարանին չի ներկայացվել հիմնավորում, որը կբացառի Նորբերտ Ավետյանի ներգրավումը՝ որպես փորձագետ։ Դատարանը որոշեց վերջինիս ներգրավել որպես Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ուսումնասիրող հանձնաժողովում՝ որպես փորձագետ։

Դատարան է ներկայացել նաեւ մեկ այլ փորձագետ Հարություն Հեքիմյանը։ Նա «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի սրտաբանն է։

Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը տեղեկացրեց, որ Հեքիմյանի եւ իր ընտանիքի հետ կան մտերիմ հարաբերություններ եւ կարծում է, որ ճիշտ կլինի, եթե Հեքիմյանը բացարկ հայտնի։

 

Նա կարծում է, որ բժիշկն ինքը պետք է ինքնաբացարկի միջնորդություն հայտնի։

 

Հեքիմյանը նշեց, որ թեւ Մկրտչյանի հետ նեւյն հիմնարկում են աշխատել , բայց հերքեց, որ ընտանեկան մտերմություն է ունեցել Մկրտչյանի եւ իր ընտանիքի հետ։

 

Արձագանքելով՝ Արսեն Մկրտչյանն ասաց, որ Հեքիմյանը գուցե լավ չի հիշում, սակայն նրանք միասին մասնակցել են խնջույքներին։

Արսեն Մկրտչյանի խոսքով՝ ինքը նախկինում աշխատել է Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ում, որտեղ աշխատում է Հեքիմյանը, այդտեղի Կենտրոնականի պետի հետ ինքը վատ հարաբերություններ ունի եւ կարող է կողմնակալ վերաբերմունքի հիմք տալ։

Այնուհետեւ պաշտպանական կողմի դատախազ Հայկ Պետրոսյանի խոսքով՝ փորձագետին հայտնած բացարկն անհիմն է եւ ենթակա է մերժման։

Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Մանվել Գրիգորյանի մեկ այլ պաշտպան Լեւոն Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց՝ Մանվել Գրիգորյանի կալանավորումը փոխարինել գրավով՝ մինչեւ 25 միլիոն դրամ։
 
Դատավորը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը։
 
Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 3-ին, ժամը 12։00-ին։