Բացել լրահոսը Փակել լրահոսը
112112
A A
Պաշտոնական

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում գերեւարված զինծառայող Արայիկ Ղազարյանին:

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ «ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են շփման գիծը հատելու համար ձերբակալված Արայիկ Ղազարյանին, ծանոթացել նրա պահման պայմաններին: ԿԽՄԿ ներկայացուցիչներն օգնություն են ցուցաբերում զինծառայողին՝ ընտանիքի հետ շփումը պահպանելու համար»:
 
Հիշեցնենք, որ դեռեւս անհայտ հանգամանքներում Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի շարքային զինծառայող Արայիկ Ղազարյանը լքել է զորամասը, ավելի ուշ ադրեջանական ԶԼՄ-ները հայտնել են նրան ձերբակալելու մասին:
 
Դեպքի փաստով քննություն է ընթանում, տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են: