Բացել լրահոսը Փակել լրահոսը
02
A A
Պաշտոնական

Քրեակատարողական հիմնարկներում նշեցին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

Օգոստոսի 18-ին Հայ առաքելական եկեղեցին մեծ հանդիսավորությամբ նշեց Հայ առաքելական Սուրբ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդը՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, որը համարվում է Տիրամորը նվիրված ամենահին տոնը: Այդ օրը եկեղեցիներում տոնին նվիրված պատարագի սրբազան արարողությունից հետո կատարվում է Խաղողօրհնեքի հանդիսավոր կարգը:

Հայ առաքելական եկեղեցու բարեպաշտական արարողությունը ինչպես ամեն տարի, այս տարի ևս նշվեց ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում: 

ՀՀ ԱՆ Արթիկ քրեակատարողական հիմնարկում օրն հիշատակվեց Տեր Լևոն Քահանա Հովհաննիսյանի օրհնությամբ, ներկա էին նաև հիմնարկի աշխատակազմն ու ազատազրկված անձինք։

«Աբովյան» ՔԿՀ-ի կրոնական անկյունում դատապարտյալների նախաձեռնությամբ և ծառայողների աջակցությամբ կազմակերպվել էր օրվա խորհրդին նվիրված միջոցառում, որի ավարտին հիմնարկի հոգևոր հովիվ Տեր Արսեն քահանա Համբարձումյանի ձեռամբ խաղող օրհնվեց և բաժանվեց ներկաներին: 

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և հիմնարկը սպասարկող հոգևոր սպասավոր Տեր Վահան քահանա Ազարյանի կողմից Խաղողօրհնեքի արարողությունն իրականացվեց հիմնարկի մատուռում: Օրհնված խաղողը բաժանվեց դատապարտյալների և կալանավորված անձանց միջև՝ ըստ խցերի:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին