Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Մեկ շաբաթում գրանցվել է 736 դեպք, որից  494-ը՝ արտակարգ

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 12-18-ը գրանցվել է 736 դեպք, որից  494-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 163 կենցաղային կանչ, 414 հրդեհի ահազանգ, 61 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 1 և տուժել 84 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 6 քաղաքացի:

Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 26 դեպք, որից 13-ում փրկարարները օձեր են հայտնաբերել:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 4 դեպք, տուժել է 4 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: