Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0836
A A
Հասարակություն

Էդ ո՞նց է եղել, որ ՀՔԾ նյութերը հայտնվել են էնտեղ. Եղիազարյանը՝ «BBC»-ի հրապարակման մասին

Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը կոչ է անում վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Արցախում ներկայացում կազմակերպելու փոխարեն գործ անել»։

«Երկիրը ծանրագույն վիճակի մեջ է այսօր», - ընդգծեց Գուրգեն Եղիազարյանը։

Ըստ նրա՝ Փաշինյանի առաջին ու վերջին նպատակն է, որ Ռոբերտ Քոչարյանը դուրս չգա բանտից։ 

«Էդ ո՞նց ա էղել, որ ՀՔԾ նյութերը հայտնվել են էնտեղ», - հարցադրում է անում Եղիազարյանը «ԲիԲիՍի» պարբերականում հայտնված «Մարտի 1»-ի գործին նյութերի վերաբերյալ։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալության մասին լուրերին՝ հրապարակախոսն ասաց, որ ամեն ինչ էլ հնարավոր է։ 

«Դու Սաշիկի 50-50-ի վրա ես քեզ քաղաքական գործիչ կերտել», - նշեց նա՝ շարունակելով, որ եթե Փաշինյանը չբացահայտի այդ «50-50»-ը, ապա ինքը շարունակելու է վերջինիս կոչել՝ «50-50»։

Ազատամարտիկ, հասարակական գործիչ Վոլոդյա Հովհաննիսյանն, անդրադառնալով Համահայկական խաղերի բացման նախօրեին հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած սուլոցներին, ասաց, որ այդ սուլոցների կազմակերպիչներից մեկը հեղինակություն չունի Արցախում։

Նա  ծրագրավորված գնահատեց այդ սուլոցների կազմակերպումը՝ հարցադրում անելով, թե ինչպես եղավ, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը կարողացավ արագորեն դադարեցնել դա։

«Ինչպե՞ս է պատահում, որ «ԲիԲիՍի»-ի հրապարակումից հետո հրապարակվում է Սամվել Կարապետյանի ցուցմունքը», - նշեց ազատամարտիկը՝ հավելելով, որ Կարապետյանի նկատմամբ հետապնդումը կլցնի ազատամարտիկների համբերության բաժակը։

Օգանովսկուն (Սամվել Կարապետյան - հեղ.), ըստ Վոլոդյա Հովհաննիսյանի, փորձ է արվում ոչնչացնել։

Ըստ նրա՝ Օգանովսկին լինելով, Ցորի զորամասի հրամանատարը, դեռևս Արցախյան ազատամարտի տարիներին է լեգենդ եղել։