Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0786
A A
Քաղաքականություն

«Զբոսաշրջության զարգացման համար Կոտայքի մարզը մեծ առավելություն ունի»

Ծաղկաձորում ընթացող «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» գործարար համաժողովի ժամանակ Զբոսաշրջության կոմիտեի նավագահ Սուսաննա Սաֆարյանն ասաց, որ բնության պոտենցիալը մեծ է Կոտայքի մարզում։ 

Զբոսաշրջության զարգացման համար, նրա խոսքով, մարզը մեծ առավելություն ունի՝ մայրաքաղաքին է, Գառնին և Գեղարդը զբոսաշրջիկների համար պարտադիր այցելության վայրեր են։ 

Կոմիտեի նախագահը կարծում է, որ մարզն առողջարանային զբոսաշրջության կենտրոն լինելու մեծ հնարավորություններ ունի։ 

«Մեր երկրի ճանաչելիության համար քայլեր պետք է անենք նաև այլ երկրներում», - ընդգծեց նա։

Նաև հավելեց, որ նախաձեռնողականության առումով Կոտայքը բավականին զարգացած է, և երիտասարդները բավականին ակտիվ են այդ հարցում։

Զբոսաշրջության ոլորտում նույնպես Սուսաննա Սաֆարյանը կարևորեց ներդրումների ներգրավումը։ 

Խոսելով գյուղատնտեսության ոլորտի մասին՝ գործարար, գյուղատնտեսության նախարարի նախկին խորհրդական Հարություն Մնացականյանն ասաց, որ Կոտայքի մարզում առկա է ինտենսիվ այգեգործության մեծ պոտենցիալ։ 

Իսկ մշակաբույսերի աճեցմամբ, ըստ գործարարի, հնարավոր է նաև զբաղվել առանց հողի, նույնիսկ քարքարոտ միջավայրում։ 

Մնացականյանը բերեց մի օրինակ, ըստ որի՝ հատուկ տեխնոլոգիաներով կարողացել են 90 դրամով  լոլիկ աճեցնել։ Սա կարող է բարձրացնել մրցունակությունը։

Գյուղատնտեսության զարգացման հետ համատեղ, ըստ նրա, պետք է նաև զարկ տալ գիտական զարգացմանը։ 

Անդրադառնալով անասնաբուծությանը՝ նա ընդգծեց, որ Հատիսի շրջանում մեծ է ոչխարաբուծությամբ զբաղվելու ներուժը։