Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Մոսկվայում քննարկում են աշխատանքի մեկնած կամ այնտեղ բնակվող մեր հայրենակիցներին հուզող խնդիրները

Այս պահին Մոսկվայում տեղի է ունենում քննարկում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի միջև կապված Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ բնակվող մեր հայրենակիցներին հուզող խնդիրների լուծման հետ:

Այս քննարկումն արտահայտում է Մարդու իրավունքների պաշտպանի արդյունավետ համագործակցությունը Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի հետ, ով նույնպես մասնակցում է քննարկմանը: Հանդիպմանը մասնակցում է նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

Օրակարգում ներառված են այն հարցերը, որոնց առավել շատ են բախվում մեր հայրենակիցները:

Պաշտոնական հայտարարությունը՝ շուտով։

 

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ