Բացել լրահոսը Փակել լրահոսը
48521_b
A A
Պաշտոնական

Քաղաքացու ինքնասպանության փորձը հաջողվել է կանխել

Օգոստոսի 15-ին, ժամը 17:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից (անցել է արգելապատնեշը):

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Փրկարարների, ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու (Անդրանիկ Հ.) ինքնասպանության փորձը: