Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Սասնա Ծռեր»-ի համակիրները պահանջում են ազատ արձակել Սմբատ Բարսեղյանին և Արմեն Բիլյանին (տեսանյութ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի գործով նիստը։

Նիստին զուգահեռ դատարանի շենքի առջև հավաքված են «Սասնա ծռեր»-ի համակիրները։ Նրանք պահանջում են դադարեցնել դատական գործընթացը և գործը կրկին ուղարկել նախաքննական մարմին։ 

«Սասնա ծռեր» կուսակցության Նոր Նորքի տարածքային ստորաբաժանման համակարգող Արթուր Մովսիսյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ պահանջում են Սմբատ Բարսեղյանին և Արմեն Բիլյանին ազատ արձակել։ 

«Հեղափոխությունից արդեն տարի ու կես է անցել, բայց էս տղերքը դեռևս անազատության մեջ են», - շեշտեց նա՝ հավելելով, որ դատական համակարգը պետք է փոխվի, քանի որ հին վարչակարգի շարունակությունն է։ 

Նա նաև հավելեց, որ 3 ոստիկանների սպանությունները պետք է բացահայտվեն, իսկ սպանություները, ըստ նրա՝ «կատարել է Ոստիկանությունը կամ Ազգային անվտանգության ծառայությունը»։