Բացել լրահոսը Փակել լրահոսը
2 (1)
A A
Հասարակություն

ՔԿՀ-ի սպասասրահի աղբարկղից 3 փաթեթ է հայտնաբերվել

Օգոստոսի 13-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները քաղաքացիների սպասասրահի աղբարկղից հայտնաբերել են հյութի տուփ` մեջը մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 15 գր դեղնականաչավուն չոր բուսական զանգվածով 3 փաթեթ: Նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Նույն օրը հիմնարկում իրականացված խուզարկությունների արդյունքում տարբեր թաքստոցներից հայտնաբերվել են 6 բջջային հեռախոս, 2 բաժանորդային քարտ, բջջային հեռախոսի 1 լիցքավորման սարք և գործարանային արտադրության 50 հատ խաղաթուղթ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին