Բացել լրահոսը Փակել լրահոսը
_VAG0662s
A A
Պաշտոնական

Ռուստամ Բադասյանն ու ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են ոլորտները բարեփոխելուն ուղղված աշխատանքները

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցությունն ու կարևորել տարբեր ուղղություններով դրա զարգացումը:

Շոմբի Շարփը շնորհավորել է Ռուստամ Բադասյանին նշանակման կապակցությամբ և ՄԱԿ-ի համապարփակ աջակցությունն է հայտնել դատաիրավական ու հակակոռուպցիոն ոլորտներում իրականացվող բարեփոխումներին:

Նախարար Բադասյանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են նշված ոլորտները բարեփոխելուն ուղղված աշխատանքներն ու անդրադարձել ««Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների ու հարակից օրենքների նախագծերով առաջարկվող կարգավորումներին: 

   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն