A
A
Գյումրիում անցկացվեց բիզնես դասընթաց
Աջակցիր «Ա1+»-ին"Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում" ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի միգրացիոն տեղեկատվական կենտրոնում թվով 7 շահառուների համար կազմակերպվեցին երկօրյա բիզնես-դասընթացներ:
Ինչպես տեղեկացնում է ծրագրի համակարգող Արման Սահակյանը, դասընթացների ընթացքում հնչել են տարատեսակ հարցեր` կապված բիզնեսի ստեղծման նախնական քայլերի հետ. "Մասնակիցները ցանկություն հայտնեցին աջակցել իրենց հայտերի կազմման ընթացքում, որն արժանացավ դրական պատասխանի":
Հայտնենք, որ Գյումրի քաղաքում հայտերի ընդունման վերջնաժամկետ է հայտարարվել նոյեմբերի 20-ը ներառյալ:
Տեղեկատվությունը տրամադրել է "People in Need" հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժինը: