Բացել լրահոսը Փակել լրահոսը
48396_b
A A
Պաշտոնական

Այգեձոր գյուղում այրվել է մոտ 40 հա մացառուտ

Օգոստոսի 12-ին, ժամը 15:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Այգեձոր գյուղում այրվում է մացառուտ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պաշտպանության ջոկատի Չինարիի հենակետից մեկական մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:47-ին, մարվել՝ 18:20-ին:

Այրվել է մոտ 40 հա մացառուտ: