Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռոբերտ Քոչարյան
A A
Հասարակություն

Քոչարյանի աջակիցներն ակցիա էին անում ԲԴԽ-ի մոտ (տեսանյութ)

Այսօր Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա էին իրականացնում ԲԴԽ-ի դիմաց։ Նրանք նշում էին, որ արդեն մեկ տարի է, ինչ չի ձեւավորվում դատարան, որը կքննի Քոչարյանի կալանքի հարցը:

Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ Քոչարյանի գործը քննող դատավորների նկատմամբ իրականացվում է ճնշում եւ անօրինական գործողություններ։ Ցուցարարներն ասացին, որ արդեն 3-րդն օրն է՝ իրենք ցույց են անում, սակայն ԲԴԽ-ից արձագանք չկա: 

Հավաքվածները ցանկանում էին, որ ԲԴԽ նախագահը դուրս գա եւ իրենց հետ հանդիպի իրենց։ Սակայն նրանց հետ հանդիպեց ԲԴԽ մամուլի ծառայության ղեկավարը եւ առաջարկեց իրենց հարցերը գրավոր ներկայացնել։