Բացել լրահոսը Փակել լրահոսը
default (2)
A A
Հասարակություն

Երեւանում տղամարդը կոտրել է ճաղավանդակները, կանգառի սյուները, հարձակվել մարդկանց վրա

Օգոստոսի 9-ին, ժամը 03.27-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ «Ձկան խանութի» մոտ մեկը կոտրում է ճաղավանդակները, կանգառի սյուները և հարձակվում է մարդկանց վրա: 

Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածյալի ինքնությունը: 33-ամյա տղամարդը բերման է ենթարկվել բաժին:

Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն: 
Վնասի չափը պարզվում է: 
Նախապատրաստվում են նյութեր: