Բացել լրահոսը Փակել լրահոսը
9BBE2082-02E0-45E8-B679-134057433477_w1023_r1_s
A A
Հասարակություն

Մովսես Հակոբյան․ Ես զինվորական եմ և հրաման եմ կատարել. «Ազատություն»

«Ես զինվորական եմ և հրաման եմ կատարել»․ «Ազատության» հետ զրույցում 2008 թվականի մարտյան դեպքերի ժամանակ Արցախից Հայաստան զորք բերելու հանգամանքին այսպես արձագանքեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Մովսես Հակոբյանը, գրում է Azatutyun.am-ը։

Ինչպես պարզ դարձավ գեներալ Սամվել Կարապետյանի հրապարակված հարցաքննությունից, 2008 թվականի փետրվարի 23-ին Լեռնային Ղարաբաղի տարբեր ստորաբաժանումներից Հայաստան է բերվել նախ 300, այնուհետև ևս 400 զինծառայող: Նույն հարցաքննության մեջ գեներալ Կարապետյանը նշում է, որ այդ ժամանակահատվածում հայկական կողմը Արցախում դիրքեր է կորցրել, որոնք հետագայում վերականգնել է:

Հարցաքննության հրապարակումից հետո հնչեցին հարցադրումներ, թե ինչու է զինվորը սահմանը թուլացնելու հաշվին բերվել Հայաստան:

Այդ օրերին Արցախի պաշտպանության նախարար, ներկայումս Հայաստանի պաշտպանության նախարարության Գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը արձագանքում է, թե նախ պետք է հասկանալ ինչու են հրապարկվել նախքննության գաղտնիք համարվող նյութերը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում