Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մայոր
A A
Հասարակություն

Պահեստազորի մայորը վերսկսեց հացադուլը

Պահեստազորի մայոր Ցոլակ Խաչատրյանն այսօր «Ա1+»-ին տեղեկացրեց ՀՀ կառավարության շենքի առջև հացադուլը վերսկսելու մասին։  

Հացադուլը վերսկսելու պատճառն այն է, որ իր ներկայացրած պահանջներով (Պաշտպանության նախարարությունից պահանջում է միանվագ փոխանցել զորացրվելուց հետո աշխատավարձի տասնհինգապատիկը, փոխհատուցում է պահանջում շաբաթ օրերին աշխատելու համարհեղ) դեռևս էական առաջընթաց չկա։

Հուլիսի 24-ին «Ա1+»-ի հետ զրույցում նա ասել էր, որ իր պահանջների  կատարման ուղղությամբ նոր քայլեր են իրականացվում, և ժամանակավորապես դադարեցնում է իր հացադուլը, իսկ որևէ էական քայլ չկատարվելու դեպքում վերսկսելու էր այն օգոստոսի 5-ին։