A
A
Պահեստազորի մայորը մինչև օգոստոսի 5-ը դադարեցրել է հացադուլը
Աջակցիր «Ա1+»-իներեկ կրկին հացադուլ հայտարարած պահեստազորի մայոր Ցոլակ Խաչատրյանն այսօր դադարեցրել է այն։
«Ա1+»-ի հետ զրույցում նա ասաց, որ իր պահանջների (Պաշտպանության նախարարությունից պահանջում է միանվագ փոխանցել զորացրվելուց հետո աշխատավարձի տասնհինգապատիկը, փոխհատուցում է պահանջում շաբաթ օրերին աշխատելու համար – հեղ․) կատարման ուղղությամբ նոր քայլեր են իրականացվում։
Խաչատրյանն ասաց, որ նոր դիմում է փոխանցել կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն՝ նշելով մինչև օգոստոսի 5-ը հացադուլը դադարեցնելու, իսկ պահանջները չկատարվելու դեպքում՝ նորից սկսելու վերաբերյալ։