Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Նախկին զինծառայողը հացադուլ է հայտարարել. մի քանի միլիոն դրամ փոխհատուցում է պահանջում (տեսանյութ)

Նախկին զինծառայողը հացադուլ է հայտարարել իր  իրավունքների խախտվելու պատճառով։

Պահեստազորի մայոր, 1995-2014 թթ. զորացրված Ցոլակ Խաչատրյանն այսօր կառավարության շենքի դիմաց հայտարարեց հացադուլ սկսելու մասին։ Պատճառն այն է, որ պաշտպանության նախարարությունը խախտել է իր իրավունքները։

Խաչատրյանն ասաց, որ խախտվել են արձակուրդներ տրամադրելու և դրա դիմաց փոխհատուցման, շաբաթ օրերին աշխատելու և դրա դիմաց փոխհատուցման, զորացրվելիս 15-ապատիկ միանվագ վճարի ստացման, տեղեկատվության ազատության իր իրավունքները։ Արձակուրդների մասով, ըստ Խաչատրյանի, ինքը մոտ 10 միլիոն դրամի փոխհատուցում պետք է ստանա։

Կառավարությունից նրան հանդիպեց Հայկ Սիմոնյանը։ Պահեստազորի մայորը ներկայացրել է իր խնդիրները, տեղեկացրել հացադուլ սկսելու մասին։ Խաչատրյանի փոխանցմամբ՝ Սիմոյանն առաջարկել է դիմում գրել՝ ներկայացնելու բարձրացրած խնդիրները և սպասել պատասխանին։  Խաչատրյանն ասել է, որ հացադուլը շարունակելու է այնքան, մինչև որ իր բարձրացրած հարցերին պատասխան չտրվի։