Բացել լրահոսը Փակել լրահոսը
Surenyan Gagik4
A A
Հասարակություն

Վաղը օդի ջերմաստիճանը կնվազի ևս 3-4 աստիճանով․ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս շաբաթվա ընթացքում օդի ջերմային ֆոնը կլինի իդեալական։ Վաղը օդի ջերմաստիճանը կնվազի ևս 3-4 և նույնիսկ հանրապետության ամենաշոգ գոտիներում, այդ թվում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է ընդամենը +31․․․+32 աստիճան տաքություն, որը կլիմայական նորմայի սահմաններում է»։