Բացել լրահոսը Փակել լրահոսը
67428810_1810530975758753_3376649171527270400_n
A A
Հասարակություն

Ցմահ դատապարտյալի գործով դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ)

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի գործով դատական նիստը, սակայն այն մոտ 10 րոպե տեւեց, քանի որ դատախազը բացակայում էր։ Վերջինը հայտնել էր, որ գտնվում է  արձակուրդում  և միջնորդություն էր ներկայացրել՝ նիստը հետաձգելու համար։

Միջնորդություն է ներկայացվել  դատարան՝ 23 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու համար։

Դատավորը ներկայացրեց, որ դատական նիստը չի կարող շարունակել առանց դատախազի և որոշում կայացրեց նիստը հետաձգել։

Այն տեղի կունենա 2019 թվականի օգոստոսի 20-ին, ժամը 14։00-ին։