Բացել լրահոսը Փակել լրահոսը
310719HHMarduIravPashtpan
A A
Հասարակություն

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ՄԻՊ-ին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 31-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը եւ հայկական երկու պետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: