Բացել լրահոսը Փակել լրահոսը
67621314_392354718080471_4451179311004647424_n
A A
Հասարակություն

Արմեն Սարգսյանն իր մեկ տարվա աշխատավարձը նվիրաբերել է «Մեր Գյումրի» ծրագրին

Նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ տարվա աշխատավարձը՝ շուրջ 23.000 ԱՄՆ դոլար՝ նվիրաբերել է «Մեր Գյումրի» ծրագրին: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ աշնանը Գյումրիում կմեկնարկի սոցիալական բնակարանաշինության նոր ծրագիր։

«Գյումրին մեր տունն է, եկեք վերակառուցենք մեր տունը, կենդանություն տանք։ Սա յուրօրինակ քաղաք է, գեղեցիկ պատմություն ու լավ մարդիկ ունեցող»,- նշել է Արմեն Սարգսյանը։