Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

«Տղերք, Ձեզ ասում ենք՝ հանգիստ հեռացեք». Սամվել Բաբայան (տեսանյութ)

 Սեպտեմբերի 8-ին Արցախում նախատեսված են ՏԻՄ ընտրություններ։  ԼՂՀ առաջին Պաշտպանության նախարար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ  Սամվել Բաբայանը  ենթադրում է, որ Նախագահ Բակո Սահակյանը հրաժարական կտա մինչեւ այդ ընտրությունները, եւ չի կարողանա իր մարդկանց նշանակել համայնքապետերի պաշտոններում։

Ըստ նրա՝ Արցախում տեղի է  ունենում ուժերի միավորում,  եւ  օգոստոսի կեսերին հանրահավաքային շարժմամբ ստիպելու են  Բակո Սահակյանին հրաժարական տալ։ «Տղերք, Ձեզ ասում ենք՝ հանգիստ հեռացեք»,- դիմում է իշխանություններին Սամվել Բաբայանը՝ շեշտելով, որ հազարավոր մարդիկ են դուրս գալու փողոց, եւ 1000 ոստիկանով չեն կարողանալու պահել իրենց իշխանությունը։

«Մեկ ժամվա  ընթացքում 10000 մարդ է հավաքվելու Ստեփանակերտի կենտրոնում»,- ասում է Սամվել Բաբայանը։

 Նա նաեւ վստահեցնում է՝ անկախ նրանից՝ իրեն հնարավորություն կտան մասնակցելու Արցախի Նախագահի ընտրություններին, թե ոչ, իր ստեղծած ուժը խորհրդարանական ընտրություններում հավաքելու է հիսուն տոկոսից ավելի ձայն եւ իրականացնելու այն խոստումները, որոնք ինքը տվել է ժողովրդին իր հանդիպումների ընթացքում։

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը ստորագրահավաք է արել Արցախում՝ սահմանադրական փոփոխություն անելու առաջարկով ։ Այն հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին եւս մասնակցել ընտրություններին թեկնածուի կարգավիճակով։

Ստորագրահավաքն  ավարտվել է, շաբաթվա վերջին ստորագրությունները կներկայացվեն ԿԸՀ։

 

Մանրամասները՝  տեսանյութում