Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

31 տարի տնակում 17 անձով ապրող ընտանիքը դուրս է մնացել հերթացուցակից: Գործը դատարանում է (տեսանյութ)

88-ի երկրաշարժից 30 տարի է անցել, Մարտուն Մարգարյանի ընտանիքը դեռ տնակում է,- նկարներն է ցույց տալիս ու պատմում՝ 17 անձով մի տնակում, գրում է loritv.am-ը: Որքա՞ն կարելի է: Քարաշեն տան հույսեր դեռ չեն փայփայում: Տղաներին ամուսնացրել է:

Տեղ չլինելու պատճառով՝ ստիպված մեծ տղայի ընտանիքը հարևանի տանն են բնակվում ժամանակավոր: Ցանկացած պահի հարևանը կարող է վերադառնալ ու պահանջել ազատել այն: Մարտուն Մարգարյանի համար այդպես էլ հանելուկ է մնացել, թե ինչու՞ և ում թեթև ձեռքով են՝ 2009-ից դուրս մնացել աղետի հետևանքով բնակարան կորցրած բնակիչների բնակարանային հերթացուցակից:

Այժմ գործը դատարանում է: Աղետի գոտում բնակարանաշինություն իրականացնող «Գլենդեյլ Հիլզ» ընկերության սնակ ճանաչվելուց հետո, գյուղում 31 տների շինարարություն կիսատ է: Գլենդեյլ հիլզի կառուցած տների որակից է դժգոհում: Հույս ունեն, որ նոր շինարարն ավելի բարեխիղճ կգտնվի: Մեծ Պարնիի գյուղապետ Գագիկ Պալյանի խոսքով, գյուղում ներկայում լայն թափով ճանապարհաշինական ծրագրեր են իրականացվում: Արդյունքում կվերանորոգվի Մեծ Պառնի-Ծաղկաբեր 7,2 կմ երկարությամբ ճանապարհը՝ ջրահեղացման համակարգերով և մայթերով:

Օգոստոսի 1-ին միջազգային կառույցների աջակցությամբ կբացեն 10 աշխատակիցներով մանկապարտեզը՝ նախատեսված 60 երեխայի համար, պատրաստ են անգամ հարևան գյուղերից երեխաների ընդունել: Իրենց հիմնական մտահոգությունը 400 տեղանոց դահլիճով մշակույթի տան վերանորոգումն է, որ ժամանակին լավագույնն է եղել Սպիտակի տարածաշրջանում: 47 մլն դրամ բյուջեով վերանորոգել այն անհնար է, պետության մասնակցությունն են ակնկալում:

Խոշորացման մասին հարևան գյուղերից հակասական կարծիքներ են լսել: Մի մասն ուզում են միավորվել իրենց գյուղի հետ, որոշ գյուղեր էլ՝ ոչ: 1 միասնական բյուջեի շրջանակներում իրենց հավաքագրում- ներն այլ գյուղերում ծախսելուն դեմ են, խոշորանալուն՝ կողմ, մանավանդ որ տարածաշրջանում ամենամեծը Մեծ Պարնին է։