Կովերը կերել են մկան կերը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎերջին մի քանի օրվա ընթացքում Աշոցքում սատկել են 6 կաթնատու կովեր: Դրանցից երեքը սատկել են այս գիշեր:
Գյուղացիները պնդում են, որ կովերը կերել են մկնդեղով մշակված գարու հատիկները, որոնք թափված են եղել ճամփեզրին: Ըստ նրանց` դրանք թափվել են անփութության հետեւանքով` դաշտ տանելիս:
Աշոցքի ոստիկանությունը չի ընդունում այս վարկածը` պնդելով, թե իրենք չեն հայտնաբերել թունաքիմիկատով մշակված ցորենի կամ գարու հատիկներ այն հատվածում, որտեղ արածել են կովերը: Ոչ էլ դաշտերում հայտնաբերվել են սատկած թռչուններ:
Անասնապահները սպասում են, որ համապատասխան եզրակացությանը, որը կփաստի, թե ինչ է եղել անասունների թունավորման պատճառը: Վնասի ընդհանուր չափը հասնում է 1 մլն-ի: Թեեւ վստահ են, որ պատճառը հենց մկնդեղն է:
Աշոցքում ներկայումս ինտենսիվ պայքար է գնում է կրծողների դեմ: Մկները բազմացել են հսկայական քանակով. Մեկ հեկտարի վրա կան մինչեւ մկան 5000 բուն: Համեմատությամ համար նշենք, որ Արթիկի տարածաշրջանում մեկ հեկտարի վրա կարելի է հաշվել կրծողների 180 բուն:
Մկների դեմ պայքարի համար այժմ օգտագործվում է հարյուրավոր կլիոգրամներով ցորեն, ձիթայուղ եւ ցինկի ֆոսֆիտ: Այս ամենը հատուկ չափաբաժնով խառնվում են իրար, ապա շաղ տրվում դաշտերում:
Ըստ մասնագետների` նոր կերից մկներն օգտվում են մեկ-երկու օր անց միայն: