Ծեծկռտուք
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի ԱՄՆ-ի 4-րդ դիվիզիոնի առաջնության եզրափակիչ խաղին ներկա գտնվողները, ինքնին, չէին պատկերացնում, որ հանդիպման ավարտից հետո պետք է բռունցքներով պաշտպանեն իրենց «կուռքերին»:
«Վունսոքեթ Հայջ Սքուլ» - «Տոլման Թայգերս» թիմերի հանդիպման նախավերջին րոպեին, երբ առաջինը հաղթում էր 5:0 հաշվով, խաղադաշտում միմյանց են ընդհարվել «Վունսոքեթի» հարձակվողն ու «Տոլմանի» պաշտպանը: Նրանք սկզբում միմյանց հրմշտել են, ապա սկսել քաշել իրար մազերից: Դա պատճառ է դառնում այն բանի, որ թիմերը սկսում են լրիվ կազմով պարզել հարաբերությունները: Իսկ երբ մարզիչները բաժանում են իրենց սաներին, արդեն ձեռնամարտի են բռնվում թիմերի երկրպագուները:
Ի վերջո, ոստիկաններին հաջողվում է կարգուկանոն հաստատել տիբունայում, իսկ մրցավարներն ավարտին են հասցնում խաղը: Բայց ահա պարգեւատրման արարողությունն այդպես էլ չի անցկացվում:
Այս պատմության ուշագրավ կողմն այն է, որ այդ օրը միմյանց հետ մրցում էին վերը նշված ֆուտբոլային ակումբների դպրոցների աղջիկների թիմերը, իսկ նրանց երկրպագում էին վերջիններիս ...ծնողները: