Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր պայման

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքէջը երկու օր անց տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ին կայացել է ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը' ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ:

Օրակարգում եղել է 7 հարց.
1. Ֆլեմինգ Սերիցլեւի հաշվետվությունը 6 ամսվա կատարած աշխատանքի մասին:
2. Հաշվետվություն ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի 2009/2010թթ մրցաշրջանի գործունեության մասին:
3. ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի ղեկավար մարմինների (կոմիտեների) կազմի ներկայացում:
4. ՀՖՖ ֆուտբոլիստների կարգավիճակի եւ տրանսֆերային տեղափոխությունների կանոնակարգում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին:
5. Մրցավարական, տեսչական աշխատանքների նոր կանոնակարգերի եւ ծրագրերի քննարկում եւ հաստատում:
6. Կարեն Նալբանդյանին մրցավարական կոմիտեի կազմում ընդգրկելու մասին:
7. 2009թ «Համերաշխության վճարի» բաշխման քննարկում:

Գործկոմի անդամների առաջարկությամբ եւ քվեարկությամբ օրակարգում ավելացվել են եւս երկու հարցեր.
8. 2010 թվականի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի ցանկի հաստատում:
9. 31.07.09 թ. ՀՖՖ գործկոմի նիստի «Արարատ» ակումբին տրված ժամկետում ներկայացված փաստաթղթերի քննարկում:

Հարցերի քննարկման արդյունքում ՀՖՖ գործադիր կոմիտեն ընդունեց հետևյալ որոշումները.
1. Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւի զբաղվածության պատճառով' 6 ամսվա կատարած հաշվետվության հարցի քննարկումը տեղափոխել գործկոմի հաջորդ նիստ:
2. ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի 2009/2010թթ մրցաշարջանի գործունեությունը գնահատել լավ և հաշվետվությունն ընդունել ի գիտություն:

Գործկոմը հաստատել է նաեւ 3 - 6-րդ հարցերը: Ինչ վերաբերում է 7-րդ հարցին, ապա ԳԿ-ի որոշմամբ «Համերաշխության վճարի» ծրագրով Հայաստանի բարձրագույն խմբի 8 ակումբներին («Փյունիկ», «Միկա», «Ուլիս», «Բանանց», «Գանձասար», «Շիրակ», «Կիլիկիա» եւ «Արարատ») հատկացվել է 20.000-ական եվրո, իսկ Դիլիջանի «Էրեբունի-Դիլիջան» ակումբին' 11.000 եվրո գումար:

2010 թվականի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերի քանակը մնացել է անփոփոխ' 8: Այդպիսով, վերջին երեք տարիների ընթացքում առաջին անգամ բարձրագույն խմբի կազմը փոփոխություն կրեց. 2009 թ մրցաշարի ետնապահ «Արարատը» գալիք տարի հանդես կգա 1-ին խմբում, իսկ 1-ին խմբի այս տարվա հաղթող Դիլիջանի «Էրեբունի-Դիլիջանը»' բարձրագույն խմբում:

Վերջին հարցի կապակցությամբ ՀՖՖ գործկոմն որոշեց «Արարատ» ակումբի ներկայացրած փաստաթղթերը համարել հիմնավոր, սակայն հետագա ստուգումներ անցկացնելու պայմանով: