Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131059
A A
Հասարակություն

«Մասիվցի Անդիկի» սպանությունը պատվիրված էր. ոստիկանապետ

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ հուլիսի 2-ին սպանված «օրենքով գող» «Մասիվցի Անդիկ» մականունով հայտնի Անդրանիկ Հարությունյանի սպանությունը պատվիրված էր:

Նա նկատեց, որ կա պատվեր, կա կատարող: «Շուտով մենք հանրությանը կներկայացնենք այս դեպքի հետ կապված մեր բոլոր հաջողությունները»,- շեշտեց ոստիկանապետը:

Վալերիյ Օսիպյանը, սակայն, այլ մանրամասներ չներկայացրեց:

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ հուլիսի 2-ի գիշերը՝ ժամը 23.10-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժհաստատություն է տեղափոխվել 46-ամյա Անդրանիկ Հարությունյանի դին: