Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131057
A A
Հասարակություն

Հանցագործությունների դեպքերն ավելացել են

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ամփոփում է ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2019թ. առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: 

Նշվեց՝ հանցագործությունների ընդհանուր քանակը աճել է 9%-ով կամ 1007 դեպքով: 

Ոստիկանության շտաբի պետ պարոն Ղուկասյանը նշում է, որ 2018թ. հանցագործությունների թիվը եղել է 11 243 , իսկ 2019-ին՝ 12 250:

«Դեպքերի աճը պայմանավորված է  այն հանգամանքով, որ դեռևս նախորդ տարվանից՝ կապված իրավիճակի փոփոխության հետ, բարձրացել է քաղաքացիների վստահությունը ոստիկանության գործունեության նկատմամբ, վերջիններս չեն խուսափում դիմել ոստիկանություն:

Եթե  2018թ. վեց ամիսների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումներում ստացվել է 93 874 առևերույթ  հանցագործության մասին հաղորդում, ապա 2019-ի 6 ամիսների ընթացքում դրանից թիվը աճել է 15213-ով»,- նշում է նա: 

Ոստիկանության շտաբի պետի խոսքով՝  հանցագործությունների թվի աճը պայմանավորված է նաև անցյալ տարի համաներմամբ ազատ արձակված անձանց  կողմից նոր հանցագործություններ կատարելով: 

«Ազատ արձակված շուրջ 650 անձանցից  88-ը հայտնաբերվել է կրկին հանցագործություն կատարելու համար: Այդ անձինք կատարել  են 178 հանցագործություն, այսինքն՝ միջինը ամեն մեկը երկուսից մի փոքր ավել է կատարել»,- նշեց նա: