Բացել լրահոսը Փակել լրահոսը
22528065_1131059460361180_7568283829893965113_n
A A
Հասարակություն

Ավագանու «Լույս» խմբակցությունը քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման նախագիծ է ներկայացրել

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարն Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Մենք բազմիցս խոսել ենք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հատկապես մասնագիտական օղակների աշխատավարձերի համաչափ բարձրացման անհրաժեշտության մասին:

Մենք դեմ էինք աշխատավարձերի բևեռացված բարձրացմանը, երբ քաղաքապետի աշխատավարձը պետք է կրկնապատկվեր, իսկ մասնագիտական օղակներինը բարձրացվեր մեկ քառորդով:

Նախագծի հետկանչից հետո քաղաքապետը այդպես էլ չներկայացրեց նոր նախագիծ անբավարար թողնելով աշխատակազմում առաջացած սպասումները:

Ներկայացված հավելվածով մենք առաջարկում ենք աշխատավարձերի շուրջ 30%ով համաչափ բարձրացում, որը տեղի չի ունեցել անցած 8 տարիների ընթացքում:

Քաղաքապետին առաջարկում ենք քննարկել դրույքաչափերը և ավագանու արտահերթ նիստով հաստատել այն»: