Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Արցախում մեքենան գլորվել է ձորը (լուսանկարներ)

Ս.թ.հուլիսի 23-ին ժամը 06:30-ի սահմաններում Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի 80-րդ կիլոմետրին ՀՀ Լոռու մարզի բնակիչ, 1972թ.ծնված Կ. Խ-ն, վարելով «LEXUS RX 300» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից աջ և գլորվել ձորը, ինչի հետևանքով վերջինս և ուղևոր՝ Մարտակերտի շրջանի բնակիչ, 1985թ. ծնված Ա. Ա-ն ստացած տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ՀՀ Վարդենիսի բժշկական կենտրոն: Այդ մասին հայտնում են Արցախի ոստիկանությունից։

Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել «LEXUS RX 300» մակնիշի ավտոմեքենայի վարորդի անզգուշությունը։ 

Ստուգմամբ զբաղվում է  ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը:

 

ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության վերլուծությունները վկայում են, որ ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառների մեջ զգալի թիվ են կազմում նաև անզգուշության հետևանքով առաջացող պատահարները։ 

Հարգելի ավտովարորդներ, հիշեք, որ ավտոմեքենան մեծ ռիսկայնություն պարունակող տեխնիկական միջոց է, ուստի հորդորում ենք այն վարելու ընթացքում ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն և զգոնություն, խստորեն հետևել երթևեկության կանոններին` այդ կերպ երաշխավորելով ինչպես ձեր, այնպես էլ ուղևորների և այլոց կյանքն ու առողջությունը։