Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Մանվել Գրիգորյանի գործով նիստն ընդմիջվեց. դատախազը փորձագետից փաստաթղթեր պահանջեց

Դատավոր Մնացական Մարտիրոսյանի գլխավորությամբ ընթանում է ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը։

Նաիրի ԲԿ-ից գրություն են ստացել, որ առողջական խնդիրներից ելնելով՝ Մանվել Գրիգորյանը չի կարող ներկայանալ նիստին։ Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը, ներկա է։

Այս դատական նիստին ներկայացել է փորձագետ Լուսինե Մամիկոնյանը։ Նա աշխատում է Արմենիա ԲԿ-ում։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանի այն հարցին, թե Մամիկոնյանը երբեւէ հետազոտե՞լ է Մանվել Գրիգորյանին, փորձագետն ասաց, որ այս տարվա փետրվարին ամբաստանյալը հետազոտվել է Արմենիա ԲԿ-ում, բազմաթիվ հետազոտություներ են կատարել։

Դատավորը փորձագետին ներկայացրեց դատարանում իր իրավունքներն ու պարտականությունները։

Հարցին, թե արդյոք կողմերը փորձագետին բացարկ հայտնելու միջնորդություն ունե՞ն ներկայացնելու, մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանն ասաց, որ եթե իրենց ներկայացվեն փորձագետի աշխատանքային ստաժի մասին հավաստող փաստաթղթեր, դրանից ելնելով՝ կասի՝ ունի՞ բացարկի միջնորդություն, թե՞ ոչ։

Այս պահին նիստն ընդմիջվեց մինչեւ ժամը 14.30, որպեսզի բժշկուհին ներկայացնի պահանջվող փաստաթղթերը։