Բացել լրահոսը Փակել լրահոսը
67066791_2084287015199535_2830888875520425984_n
A A
Հասարակություն

2 շաբաթում հայ սակրավորները Սիրիայում 8534 քմ տարածք են ականազերծել

Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հերթական խմբի սակրավորները հունիսի 8-ից մինչև հուլիսի 22-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 8534 քմ տարածք են ականազերծել: 

Հայկական մարդասիրական խմբի բժիշկները նույն ժամանակահատվածում թերապևտիկ բնույթի բուժօգնություն են ցուցաբերել 122 քաղաքացու, 
ճառագայթային հետազոտությունների է ենթարկվել 326 հիվանդ, անեսթեզիոլոգիական ծառայություններից օգտվել է 25 քաղաքացի, գինեկոլոգը հետազոտել է 64 հիվանդի, մանկաբույժը զննել և համապատասխան բուժում է նշանակել 60 երեխայի։ Մարդասիրական առաքելությունը շարունակվում է:

Այդ մասին հայտնում են Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից։