Բացել լրահոսը Փակել լրահոսը
5d28d26da8797a8a85682d40555ddc00_XL
A A
Հասարակություն

«Սանիթեքը» քաղաքային իշխանությանը փաստի առաջ է կանգնեցրել. Վահագն Խաչատրյան

«Սանիթեքը», որը պատասխանատու է ոչ միայն աղբի մաքրման, այլև սանմաքրման աշխատանքների համար, ոչինչ չի անում և քաղաքային իշխանությանը փաստի առաջ է կանգնեցրել:  Այս մասին, անդրադառնալով Երևանի քաղաքի խնդիրներին, նշեց Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:

«Սանիթեքը պատերազմ է հայտարարել, մեկը մյուսին դատի է տալիս, բայց  արդյունքում տուժում ենք մենք՝ քաղաքացիներս։ Եթե հիմա հարցում էլ անցկացնենք, բոլորը կասեն, որ Երևանի համար առաջին խնդիրը աղբահանությունն է: Ես կուզենայի՝ քաղաքային իշխանությունը ներկայացներ ամբողջ պայմանագիրը, որ մենք ի վերջո հասկանայինք՝ ո՞վ է պատասխանատուն։ Մենք այդ թափանցիկության կարիքը ունենք, սակայն չգիտեմ ՝ինչ հանգամանքերից ելնելով չի ասվում: Բայց ես համոզված եմ, որ Հայկ Մարությանի թիմը շատ սրտացավ է, և ուզում են մեկ օր առաջ լուծել այս խնդիրը»:

Անդրադառնալով Նուբարաշենի աղբավայրի խնդրին՝ նա նշեց, որ այս խնդիրն ավելի մեծ է, քան կարելի է պատկերացնել:

Վահագն Խաչատրյանի համար մտահոգիչ են նաև բնակֆոնդում առաջացած խնդիրները ՝ հին վերելակները, աղբահանման տեխնոլոգիան, շենքերում չիրականացվող ընթացիկ վերանորոգումները և այլն:

Նա կարծում է, որ այս հարցում ՀՀ կառավարությունը պետք է օգնի քաղաքային իշխանությանը, քանի որ այդ ամենի համար մեծ գումարներ են հարկավոր: Նա նաեւ համոզված է, որ մեծ փոփոխությունների հասնելու համար պետք է հեռացնել նախկին աշխատակիցներին, քանի որ «նրանք փորձում են աշխատել նախկին ձևով».

«Նիկոլ Փաշինյանի թիմը կոռուպցիոն  համակարգը քանդել է, բայց մարդիկ դեռ շարունակում են աշխատել: Ի՞նչ է՝ այդ մարդը փոխվե՞ց, դարձավ նոր մա՞րդ։ Եվ սա վերաբերվում է ամբողջ կառավարման համակարգին։ Պետք է կադրային քաղաքականության հարցում զիջումներ չլինեն»: