A
A
Հայկական դեսանտ Թուրքիայում
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի աշխարհի պատանիների եւ աղջիկների առաջնությանը Հայաստանից կմասնակցեն 23 շախմատիստներ:
Այսօր Թուրքիայի Կեմեր քաղաքում կմեկնարկի շախմատի աշխարհի պատանիների եւ աղջիկների առաջնությունը, որն անցկացվում է տարիքային 6 խմբով` համապատասխանաբար 8, 10, 12, 14, 16, 18 տարեկանների համար:
Հայաստանից աշխարհի առաջնությանը կմասնակցեն 23 շախմատիստներ` 15 պատանիներ, 8` աղջիկներ: Առաջնությունը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: