Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+linkoln 1
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիայի» մրցակիցը մարզում է անցկացրել Երեւանում

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլում «Արարատ-Արմենիայի» մրցակից «Լինկոլն Ռեդ Իմպսը» արդեն գտնվում է Երեւանում:

Ինչպես հայտնում է Ջիբրալթարի ակումբի պաշտոնական կայքը, թիմը երեք օր շուտ է ժամանել Հայաստան, որպեսզի երկարատեւ ճանապարհից հետո ֆուտբոլիստները հասցնեն վերականգնվել, ինչպես նաեւ հարմարվել եղանակային պայմաններին:

«Արարատ-Արմենիայի» մրցակիցը երեկ մարզում է անցկացրել նախկին «Միկա» մարզադաշտում: Այսօր թիմը երկրորդ մարզումը կանցկացնի Ավանի ակադեմիայի մարզադաշտում, որտեղ հուլիսի 23-ին կայանալու է թիմերի առաջին հանդիպումը:

«Լինկոլն Ռեդ Իմպսը» իր հետ բերել է նաեւ հատուկ բժիշկ, որը հետեւելու է ֆուտբոլիստների սննդակարգին եւ կազմելու է ամենօրյա մենյուն: Այս ամենը վկայում են այն մասին, որ Ջիբրալթարի չեմպիոնը լրջորեն է պատրաստվում առաջիկա հանդիպմանը եւ հույս ունի հաղթահարելու հայկական արգելքը:

Նշենք, որ «Լինկոլն Ռեդ Իմպսը» չեմպիոնների լիգայում պայքարը սկսել էր նախնական փուլում: Ջիբրալթարցիները կիսաեզրափակիչ խաղում հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվել էին Կոսովոյի չեմպիոն «Ֆերոնիկելին» եւ դուրս մնացել մրցաշարից: