Բացել լրահոսը Փակել լրահոսը
67554090_486960255388512_2774193967183429632_n
A A
Հասարակություն

Տավուշի մարզում բացվել է «Հայաստանի նկարիչների միության» մասնաճյուղ

ՀՀ Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․

«Հուլիսի 19-ին Տավուշի մարզում բացվեց «Հայաստանի նկարիչների միության» մասնաճյուղ: Նույն հարկի տակ է գտնվում նաև «Վերնատուն» պատկերասրահը, որտեղ կան բացառիկ ցուցանմուշներ: «Հայաստանի նկարիչների միության» Տավուշի մասնաճյուղի ղեկավարը գեղանկարչուհի Արմինե Թումանյանն է:

-Այս 2 օրը ես խոսում էի նրա մասին, թե ինչ չպետք է անել, այսօր՝ նրա մասին, թե ինչ պետք է անել: Մշակութային ցանկացած օջախ, լինի դա պատկերասրահ, գրադարան, թե մշակույթի տուն, որտեղ որ միջոցառումներ են լինում, ամենակարևորը պատերը և անունը չեն, ամենակարևորը այն է, ինչ այդ շենքի ներսում է,- ասաց մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Վերնատուն» պատկերասրահում տեղի ունեցավ մարզի 21 գեղանկարիչների և կիրառական արվեստի վարպետների 65 նկարների ցուցադրություն:

«Հայաստանի նկարիչների միության» Տավուշի մասնաճյուղի ղեկավար Արմինե Թումանյանի խոսքով, սա հնարավորություն կտա, որ ավելի համախմբված աշխատեն և Երևանում ավելի լավ ճանաչեն տեղացի նկարիչներին:

Ելույթով հանդես եկավ նաև Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: 
-Ես կարծում եմ, որ այսպիսի շատ ներկայացումներով մեր մշակույթը վերադարձնելու ենք իր սկզբնատիպին՝ ինչ որ եղել է,- ասաց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը»: