Բացել լրահոսը Փակել լրահոսը
51499960_374787129980937_3889698511276474368_n
A A
Հասարակություն

Ոչ մի ահազանգ չի անտեսվելու. մարզպետը՝ փայտահատության մասին

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն անդրադարձել է ֆեյսբուքյան գրառմանը, որում նշվում էր, որ բեռնատարով փայտ են տեղափոխում։

«Անտառպահպանության մեր հաստատակամության մեջ շատ կարեւոր է հանրային մասնակցությունը, հանրության աջակցությունը։

Յուրաքանչյուր նման ահազանգ ողջունելի է։ Յուրաքանչյուր նման ինֆորմացիա մեր կողմից ուսումնասիրվելու է։ Այժմ հետեւողականության փուլ է։ Ողջունում եմ հանրային վերահսկողության գործողություններն ու քաղաքացիներին կոչ անում համագործակցության։

Եթե կասկածներ ունեք, որ որեւէ տեղ փայտագործություն է կատարվել, ուղարկեք լուսանկարները կամ ունեցած տեղեկություննը Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջին, կամ զանգահարեք մեր թեժ գծին (077-047-057):

Ոչ մի ահազանգ չի անտեսվելու»։