Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Լուսաղբյուրցիները կփակեն երկաթգիծն ու մայրուղին՝ իրենց կարծիքները հաշվի չառնելու դեպքում (տեսանյութ)

Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղում կրքերը շիկանում են: Մարզային իշխանությունների ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանի հետ հանդիպումը բազմաթիվ մտահոգությունների ու դժգոհությունների առիթ է դարձել, գրում է loritv.am-ը:

Խոսքն առաջիկա խոշորացման մասին է: Գյուղացիներին անհանգստացնում է հանգամանքը, որ ժողովրդի կարծիքի հետ հաշվի չեն նստում: «Եթե կառավարությունը մեր ձայնը չլսեց, կանցնենք բողոքի գործողությունների»,-վստահեցնում են լուսաղբյուրցիները: Պատրաստվում են փակել գյուղի միջով անցնող Երևան-Թբիլիսի երկաթգիծն ու Վանաձոր-Գյումրի մայրուղին: Խոշորացմանը դեմ իրենց գործողություններում նրանք վճռական են: Նրանք այս ամենը կառավարության կողմից հոգեբանական ճնշում են որակում գյուղացիների հանդեպ: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում